Տե’ր, այս պահքային շրջանցում դժվար է ամեն օր գրել սեփական մտքեր, լիովին ազատ արտահայտվելով, կիսվելով մարդկային ապրումներով, որոնց մասին բաց երբեմն չես արտահայտվի, որովհետև դրանք անցողիկ բաներ են։
Առաջնորդեա՛ մեզ, Տէր Աստուա՛ծ մեր, եւ ուսո՛ մեզ գնալ ի ճանապարհս Քո արդարութեամբ. պահեա՛ ի խաղաղութեան զկեանս մեր եւ զգնացս ի հաճոյս Քո: Ժամանեցո՛ զհոգեւոր եւ զմարմնաւոր ընթացս ծառայից Քոց անարատ ճանապարհաւդ յաւիտենական ի կեանսդ շնորհօք Միածնի Քո՝ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ եղեւ մեզ առաջնորդ կենաց եւ յոյս փրկութեան:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...